Այցելություն Օրբելի եղբայրների տուն-թանգարան

Քոլեջի ուսանողներիս բախտ վիճակվեց այցելել Օրբելի եղբայրների տուն թանգարան, Ծաղկաձոր կատարած երկօրյա ճամփորդության ժամանակ: Չէի լսել Օրբելի եղբայրների մասին, նախապատրաստական փուլում ծանոթացանք երեք եղբայրների կյանքին և գործունեությանւը: Եվ երբ այցելեցինք թանգարան, բավականին տեղեկացված էինք: Չթողեցին ներսում լուսանկարել: Մի փոքր թանգարանի մասին:

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, հիմնվել է 1982 թվականին ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակի միջոցառումների շրջանակում։ Օրբելի եղբայրների հիշատակը հավերժացնելու նպատակով, և տունը, որտեղ ծնվել է ակադեմիկոս Լևոն Օրբելին, վերածվել է տուն-թանգարանի։
Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Տուն-թանգարանի նպատակն է պահպանել և սերունդներին փոխանցել այն հոգևոր արժեքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են Օրբելի եղբայրների անվան հետ։ Թանգարանը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո։
Թանգարանն ունի շուրջ 2000 մշակութային արժեքների հարուստ հավաքածու՝ գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային առարկաներ։ Թանգարանը ստեղծվել է աշխատակիցների ջանքերով և հատկապես Օրբելի եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների օժանդակությամբ, որոնք նվիրաբերել են թանգարանին նրանց վերաբերող բազմաթիվ նյութեր։ Դրանք հիմնականում ձեոք են բերվել Սանկտ Պետերբուրգ քաղաքից։
Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից՝ գիտական և հուշային։ Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին՝ գիտական և հասարակական գործունեությունը։
Թանգարանի երեք սենյակներում ցուցադրված է Օրբելի եղբայրների աշխատասենյակների կահույքը՝ գրասեղանը, բազմոցը, բաղկաթոռը, գաղտնապահարանը, ինչպես նաև գրքերը, անձնական իրերը, ձեռագրերը, լուսանկարները, փաստաթղթերը և կենցաղային առարկաները։
Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որն ամփոփում է հայերեն հին հրատարակություններ, ինչպես նաև օտար լեզուներով՝ ռուսերենով, գերմաներենով, իտալերենով գրքեր, որոնցից շատերը կրում են Օրբելիների կողմից արված նշումներ։ Այստեղ են պահվում նաև նրանց կողմից հրատարակված աշխատությունները։ Թանգարանում կան գրաֆիկական և յուղաներկ նկարներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով բարդու աղվամազից պատրաստված դիմանկարներ։ Լուսանկարների հարուստ ֆոնդը վառ պատկերացում է տալիս Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին, իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրած կյանքի և նախասիրությունների լուռ վկաներն են։
Թանգարանի հարանությամբ է գտնվում Օրբելի եղբայրների հուշաքանդակը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան)։

 

 

Запись опубликована в рубрике Ճամփորդություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий