Գոյին դուք հենց այդպիսին եք պետք: Օշո

d685d5b7d5b8
Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:
 Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր:Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին:Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ  չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը:

— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած  լավագույն որակները:

Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:

Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

 

 

Запись опубликована в рубрике Ձևաբանություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий