10 փաստ Հայաստանի մշակույթի և ավանդույթների մասին

Հայաստանի մշակույթի մասին փաստերը անհաշիվ են: Այդ անհաշիվ փաստերը Հայաստանը դարձնում են  շատ յուրօրինակ, առանձնահատուկ և աշխարհի պարտադիր այցելության երկրներից մեկը:
Երբ դու լսում ես որևէ երկրի անուն առաջի անգամ անմիջապես ի՞նչ ես մտածում :
Այո, մենք գիտենք, որ դուք չեք հետաքրքրվում քաղաքականությամբ, տնտեսությամբ և նման այլ ձանձրալի բաներով: Մարդիկ սովորոբար հակված են իմանալ ավելի շատ մշակույթի և սովորույթների մասին:
Ինչպիսի՞ երկիր է դա, ի՞նչ են սիրում մարդիկ, ի՞նչ յուրահատուկ բան կա այդ երկրում:
Հայաստանի՝ աշխարհի ամենահին երկրներից մեկի, յուրահատկությունը առանձնանում է նաև նրա մշակույթի և ավանդույթների շնորհիվ: Մենք կարող ենք հայկական մշակույթի մասին անվերջ խոսել։
Դուք կարող եք գտնել տոննաներով գրքեր Հայաստանի մշակույթի, յուրաքանչյուր ասպեկտի , ավանդույթի և այն ամենի մասին, որով Հայաստանը հայտնի է:
Այսպիսով, որպեսզի ավելի հեշտ լինի Ձեզ համար, մենք ընտրել ենք ամենահետաքրքիր և ամենազվարճալի փաստերը հայկական մշակույթի մասին։

Փաստ 1

kachkars-e1488226993698

Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: Դուք կարող եք գտնել շատ մշակույթային տարրեր, որոնք իրենց եզակի ազդեցությունն են ունեցել հայկական մշակույթի վրա: Ինչևէ կան մի քանի մշակույթային տարրեր, որոնց դուք երբևէ կարող եք հանդիպել մեկ այլ մշակույթում: Խաչքարերը դրանցից մեկն են:
Խաչքար բառը թարգմանվում է որպես` խաչ-քար: Խաչքարերը տիպիկ հայկական են և մարմնավորում են քրիստոնեական մշակույթը Հայաստանում: Խաչքարերի գլխավոր թեման փորագրված խաչերն են ժայռերի մեջ, չնայած հազվադեպ կարող եք հանդիպել խաչքարերի` այլ պատկերներով:

Հետաքրքիր փաստ

Դուք երբևէ չեք հանդիպի միանման խաչքարերի: Յուրաքանչյուր խաչքար եզակի է և երբեք չի ունեցել իր երկրորդ օրինակը: Այս հետաքրքիր փաստը հայկական մշակույթի մասին Ձեզ կստիպի ավելի հետաքրքրվել նրանով։
Առաջին խաչքարերը հայտնվել են 9-րդ դարում: 2010 թվականից սկսած խաչքարերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՈ «Ոչ նյութական մշակույթային ժառանգության» ցուցակում:

Փաստ 2

Էջմիածնի Մայր տաճար

echmiadzin-cathedral-e1488227092804

Հայաստանը հայտնի է իր ամենահին եկեղեցիներով: Հայաստանը առաջինն է ով ընդունեց քրիստոնեությունը 301 թվականին: Հայաստանում դուք կարող եք հանդիպել բազմաթիվ անտիկ տաճարների: Առաջին եկեղեցին Էջմիածնի տաճարն է, որը կառուցվել է 4-րդ դարում:
Եկեղեցին կառուվեց քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունվելուց անմիջապես հետո: Եկեղեցու տեղը որոշվել է ըստ Գիրգոր Լուսավորչի տեսիլքի:
Էջմիածնի տաճարը անտիկ հայակական ճարտարապետության կատարյալ ցուցադրություն է, և այն տեղերից մեկն է, որտեղ դուք պետք է այցելեք երբ Հայաստանում եք:

 

Փաստ 3

oldest-winery-in-the-worlds-in-Armenia-village-of-Areni-e1488227310734

Ամենահին գինու գործարանը Հայաստանում  Արենի գյուղում է: Խոսել հայակական մշակույթային գանձերի մասին առանց Հայաստանի գինու արտադրության անարդար կլինի: Աշխարհի ամենահին գինու գործարանը հայնտաբերվել է Հայաստանում: Համաձայն հնագիտական հետազոտությունների գինու գործարանը կառուցել է մ.թ. 4100թ.-ին:
Ասում են, որ մ.թ. 4100թվականին գինու արտադրությունը արդեն այնքան զարգացած էր, որ գիտնականները հավատում էին այն փաստին, որ գինեգործության արմատները ավելի անտիկ ժամանակներից են գալիս: Գինու պատրաստման ավանդույթը պահպանվում է մինչև մեր օրերը:
Հայաստանը  գինու մեծ արտադրող է: Հայաստանի կլիման շատ հարմար է գինու արտադրության համար: Եթե դուք դեռ չեք փորձել հայակական գինին, ապա մի՛ հապաղեք։

Փաստ 4

Modern-Armenian-families-in-a-traditional-photoshoot-e1488228057697

Պատրիարքական ընտանիքներ դեռևս գնահատվում են․
Ընտանիքները մեծ կարևորություն ու հպարտություն են համարվում հայերի համար։ Հայակական ընտանիքներում միշտ ջերմություն կա։ Ավանդաբար հայերը ձգտում են ունենալ բազմանդամ ընտանիք։
Հայերը ընտանիքի հայեցակարգին մեծ պատասխանատվությամբ են մոտենում։ Ընտանիքի ամենատարեց անդամը համարվում է ընտանիքի գլուխը։ Մյուս անդամները հարգում են նրան և խորհրդակցում նրա հետ ամեն հարցում։ Չնայած, հայկական ընտանիքների պատկերը աստիճանաբար փոխում է․ ավելի երիտասարդ սերունդները հակված են ստեղծել սեփական  ընտանիքները, առանց տարեց անդամների։

 

Փաստ 5

Armenian-wedding-1-e1488228205432

Յոթ օր, Յոթ գիշեր հարսանիք։
Հայակական հարսանիքը ամենագունեղ և միևնույն ժամանակ ավանդույթներ ընդգրկող արարողություն է։ Ավանդաբար հայերը յոթ օր ու գիշեր նշում էին հարսանիքը, սակայն այս ավանդույթը ներկայում ժամանակակից չէ։
Շատ հյուրեր և շատ զվարճանքներ․ ահա այսպես է նկարագրվում հայակական հարսանիքը։ Ոսկեղենը ամենաարդիական նվերն է հայկական հարսանիքներին։
Հայկական հարսանիքի կարևորագույն բաղադրիչը այսպես կոչված «Քավորի ընտանիք»-ն է։ Որպես կանոն, «Քավորի ընտանիքը» ընտրվում է այն ընտանիքը, որն ունի սերտ կապեր զույգերի հետ։

Փաստ 6

There-are-usually-2-children-in-Armenian-families-these-days-e1488227985367

Երեխաները սրբություն են հայկական ընտանիքներում։
Ներկայում հայկական ընտանիքներում սովորաբար երկու երեխա են ունենում։
Ավանդաբար հայերը ձգտում են ունենալ շատ երեխաներ և մեծ ընտանիք։ Չնայած, ավանդույթը մասամբ վերացած է։
Նմանատիպ ընտանիքներ դուք հազիվ թե հանդիպեք հատկապես քաղաքներում։ Շատ երեխաներ ունենալու ավանդույթը ինչ-որ կերպ պահպանվում է գյուղական համայնքներում։ Հայկական ընտանքիներում հատկապես բարձր է գնահատվում արու զավակ ունենալը։
Առաջին տղայի անունը սովորաբար դրվում է պապիկի անունով։ Ընդունված է, որ մինչև երեխայի 40 օր լրանալը ոչ-ոք չպետք է տեսնի նրան, բացառությամբ ամենամոտ հարազատների։
Դա ոչ միայն սնահավատության  տեսակ է, այլև ունի որոշակի բժշկական բացատրություն։ Նորածինները շատ զգայուն են և պետք է պաշտպանվեն ամեն տեսակ հնարավոր բակտերիաներից։

Փաստ 7

maxresdefault

Քայլերգից մինչև շուրջպար, հայերը սիրում են պարել։

Հայակական ազգային պարերը մանրակրկիտ կերպով արտացոլում են հայակական մշակույթը։ Հայկական պարերը, ինչպես հայկական մշակույթը գալիս են անտիկ ժամանակներից։ Կարևոր է նշել, որ հայկական ավանդական պարերի  գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանց համախմբվածության մեջ։ Հայերով բնակեցված յուրաքանչյուր շրջան ունեցել է իր ուրույն պարը։ Շուրջպարն ավելի բնորոշ է հայկական ազգային պարերի ոճին։ Դուք կարող եք հանդիպել շուրջպարերի տարբեր տոնակատարությունների ժամանակ, ներառյալ հարսանիքները և ծննդյան տոները։
Հայկական ազգային պարերը ունեն տարբեր թեմաներ։ Ավանդույթի համաձայն կային հատուկ պարեր նվիրված բերքին, որսորդությանը, տոնակատարություններին և ողբերին։
Եվ ամենահետաքրքիր փաստը հայկական մշակույթի, որը կապված է պարի հետ, նրանք ունեցել են հատուկ ռազմական պարեր։ Նրանք այդ պարերը պարել են պատերազմ գնալուց առաջ և համոզված էին, որ դա  իրենց կտար ուժ և ոգևորություն։

Փաստ 8

Armenian-Hospitality-e1488228525919

Դուք դեռ չե՞ք օգտվել հայկական հյուրընկալությունից։
Եթե դուք գոնե մի փոքր հետաքրքրված եք հայկական ավանդույթներով և մշակույթով, ապա հնարավոր է, որ լսել եք «լեգենդները», որոնք պատմում են հայկական հյուրընկալության մասին։ Անկասկած հայերը հյուրասեր և ընկերական ազգ են։ Եթե դուք հյուրընկալում եք հայկական ընտանիքում, ապա խմելը, ուտելը և ազատ զգալը պարտադիր է։
Հայերը հատուկ հարգանք են տածում իրենց հյուրերի նկատմամբ և անում են ամեն ինչ նրանց գոհացնելու համար։

Փաստ 9

traditional-armenian-clothing.png

Մենք չենք կարող առանց ազգային հագուստի։
Հայկական մշակույթի անբաժան մասն է կազմում ազգային հագուստը, որը կոչվում է «տարազ»:
Հայկական ազգային հագուստը սովորաբար գունավոր է: Բացի հարուստ գույներից, դուք կարող եք տեսնել զարդեղեն կանանց ազգային հագուստի վրա:

Փաստ 10

Newly-wed-couple-jumbes-over-the-fire-on-famous-trndez-day-e1488229634799

Հայերն ունեն coolest տոնը:
Նոր ամուսնացած զույգը թռնում է կրակի վրայով «տրնդեզ»-ի ժամանակ:
Մեկ այլ հետաքրքիր փաստ հայկական մշակույթի մասին: Հայկական տոները ներառում են պատառիկներ և՛ քրիստոնեական և՛ հեթանոսական մշակույթից:
Դրա պատճառը հայերի մեջ խորապես արմատավորված հեթանոսական սովորույթներն են: 301թ.-ին Քրիստոնեության ընդունումից հետո հայերը լիարժեք չէին հարմարվել քրիստոնեական մշակույթին և երբեմն նրանց համար դժվար էր չտոնել իրենց սիրած մի քանի հեթանոսական տոները:
Ասպիսով, Հայ առաքելական եկեղեցին բավականին յուրահատուկ լուծում գտավ այս խնդրի համար: Եկեղեցին վերցրեց հեթանոսական ամենասիրված տոներից մի քանիսը  և փոխեց դրանք՝ դարձնելով քրիստոնեական:
Օրինակ՝«Տրնդեզ»-ը մեկն է այն տոներից, որը գալիս է հեթանոսական ժամանակներից: Ըստ այս տոնի ավանդույթի նորապսակները թռնում են կրակի վրայով և այդ կերպ ազատվում են չարիքից և դժբախտություններից:
«Սուրբ  Սարգիս»-ը տիպիկ հայկական տոն է: Այն սիրահարների տոնն է: Միգուցե դուք զարմանաք, բայց հայերը նշում են Սուրբ Սարգիսը Վալենտինի փոխարեն: Այս օրերին աղջիկները թխում են հատուկ աղի թխվածք, որը կոչվում է «Աղի բլիթ»:
Բլիթն ուտում են քնելուց առաջ, և այն տղան, ով կբերի ջուր կլինի նրա ապագա ամուսինը:

Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий