Մայրենի լեզվի միջազգային օր

 

PO008_-_-Armenian_Alphabet_Glory_to_Alphabet.jpg

Մայրենի լեզուն փետրվարի 21-ին միջազգային օր հռչակելը կապված է մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումների հետ, մասնավորապես բենգալերենի:

Պակիստանը 1947 թվականին բաժանված էր երկու խոշոր տարածաշրջանների: Նրանք խիստ տարբերվում էին իրենց մշակույթով և լեզվով, և երբ 1948 թվականին Պակիստանի կառավարությունը ամբողջ երկրի համար պետական լեզու հռչակեց Արևմտյան Պակիստանում իշխող ուրդու լեզուն, երկրի Արևելյան կողմը, որտեղ իշխող լեզուն բենգալերենն էր, ընդվզեց:

Կառավարությունը փորձում էր ճնշել փոխանակ օգնելու, բայց ցույցերը շարունակվում են, նույնիսկ մի քանի զոհեր են լինում, և ողբերգության հետևանքով ծայր են առնում արդեն զանգվածային ցույցեր: Ի վերջո, 1956 թվականին բենգալերենը պետական լեզվի կարգավիճակ է ստանում: Ավելին՝ այդ պայքարը նպաստում է բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին: Ազգային ազատագրական պայքարից հետո Արևելյան Պակիստանը առանձնանում է և ստեղծում իր նոր պետությունը՝ Բանգլադեշը: Իսկ փետրվարի 21-ը Բանգլադեշում նշվում է որպես Մայրենի լեզվի օր:

Հաշվի առնելով այս և մի շարք այլ ընդվզումներ մայրենի լեզվի իրավունքների դեմ՝  1999 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 2000 թ.-ից սկսած՝ այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր։

Աղբյուրը

Запись опубликована в рубрике Ձևաբանություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий